13:40  ,  16 սեպտեմբերի, 2021

ՉԼ. Պոկերի հեղինակ դարձած Հալերը կրկնել է Վան Բաստենի ռեկորդը

Ամստերդամի «Այաքսի» ֆրանսիացի հարձակվող Սեբաստիան Հալերը Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղում (5:1) խփած 4 գոլերի շնորհիվ կրկնել է տպավորիչ ռեկորդ, հայտնում է Opta-ն:

27-ամյա Հալերը պատմության երկրորդ ֆուտբոլիստն է, որը պոկերի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայում նորամուտի խաղում:

Նախկինում դա հաջողվել էր միայն հոլանդացի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենին: 1992-ին հոլանդացին իտալական «Միլանի» կազմում 4 գոլ էր խփել շվեդական «Գյոտեբորգին»:

Սեբաստիան Հալերը 2021-ի հունվարին անգլիական «Վեստ Հեմից» էր տեղափոխվել «Այաքս», որ 22.5 միլիոն եվրո էր վճարել տրանսֆերի համար: Ֆրանսիացին դարձել էր հոլանդական ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում