12:10  ,  16 սեպտեմբերի, 2021

«Բավարիան» երկարաձգել է առանցքային խաղացողներից մեկի հետ պայմանագիրը (ֆոտո)

Մյունխենի «Բավարիան» 4 տարով երկարաձգել է գործող պայմանագիրը Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լեոն Գորեցկայի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Ոչ պաշտոնական տվյալներով, նրա տարեկան աշխատավարձը կկազմի 12-15 միլիոն եվրո:

Գորեցկան 2018-ին գերմանական «Շալկեից» է տեղափոխվել «Բավարիա», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպու, դարձել 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English