11:35  ,  16 սեպտեմբերի, 2021

«Բորուսիայի» ծագող աստղը գերազանցել է Մբապեի ռեկորդը և համբուրել Հոլանդին (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, գոլի հեղինակ դառնալով թուրքական «Բեշիկթաշի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղում (2:1), սահմանել է տպավորիչ ռեկորդ:

OptaJoe-ի համաձայն՝ Բելինգեմը Չեմպիոնների լիգայի 2 խաղերում անընդմեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Նա ռեկորդը սահմանել է 18 տարեկան և 78 օրականում:

Անգլիացի կիսապաշտպանը նախորդ գոլը խփել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցյալ մրցաշրջանի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում (1:2):

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 2017-ին ռեկորդը գրանցել էր «Մոնակոյում»: Ռեկորդի պահին ֆրանսիացին 18 տարեկան և 85 օրական էր:

«Բեշիկթաշի» դեմ խաղից հետո Ջուդ Բելինգեմը համբուրել է «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, որն անգլիացու փոխանցումից հետո դարձել էր գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում