11:12  ,  16 սեպտեմբերի, 2021

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի և գոլի թեկնածուները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի ու գոլի հավակնորդներին:

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Սեբաստիան Հալերը («Այաքս»), Ջուդ Բելինգեմը («Բորուսիա Դ.»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա») և Քրիստոֆեր Նկունկուն («Լայպցիգ»):

Լավագույն գոլի մրցանակին հավակնում են Անտե Ռեբիչը («Միլան»), Ջեկ Գրիլիշը («Մանչեսթեր Սիթի»), Ջորդան Հենդերսոնը («Լիվերպուլ») և Ադամա Տրաորեն («Շերիֆ»):

Հաղթողները հայտնի կդառնան ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում