00:58  ,  16 սեպտեմբերի, 2021

ՉԼ․ «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի» հաղթանակները, Մեսին, Նեյմարն ու Մբապեն ՊՍԺ-ին հաղթանակ չբերեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում ավարտվեց առաջին տուրը։

A խմբում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը տպավորիչ հաղթանակ տարավ գերմանական «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ՝ 6։3։ Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆ Նկունկուն։

Ֆրանսիական ՊՍԺ-ն հարձակման գծում արգենտինացի Լիոնել Մեսիի, բրազիլացի Նեյմարի եւ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հետ չկարողացավ հյուրընկալվելիս հաղթել «Բրյուգեին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Փարիզյան թիմի գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան։

B խմբում «Լիվերպուլը» տանը մրցեց իտալական «Միլանի» հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Խմբի մյուս խաղում Իսպանիայի չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց պորտուգալական «Պորտուին» եւ բավարարվեց մեկ միավորով։ Թիմերը գոլ չխփեցին։

C խմբում Ամստերդամի «Այաքսը» Լիսաբոնում խաղաց «Սպորտինգի» հետ եւ հաղթեց 5։1 հաշվով։ Չորս գոլ խփեց կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիեն Ալերը։

Ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիան» Թուրքիայում 2։1 հաշվով պարտության էր մատնել «Բեշիկթաշին»։

D խմբում Իտալիայի չեմպիոն «Ինտերը» Միլանում խաղաց Մադրիդի «Ռեալի» հետ։ Նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Արքայական ակումբը, որի հաղթական գոլը հիմնական ժամանակի վերջին րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։

Ավելի վաղ մոլդովական «Շերիֆը» տանը 2։0 հաշվով հաղթել էր Դոնեցկի «Շախտյորին»։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

A խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 6։3 (տեսանյութ)

Նաթան Ակե, 16, Նորդի Մուկիելե, 28, ինքնագոլ, Ռիյադ Մահրեզ, 45+2, Ջեք Գրիլիշ, 56, Ժոաու Կանսելու, 75, Գաբրիել Ժեզուս, 86 - Քրիստոֆեր Նկունկու, 42, 51, 73

Հեռացում՝ Անխելինյո («ՌԲ Լայպցիգ»), 79, երկրորդ դեղին քարտ

«Բրյուգե» (Բելգիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1։1 (տեսանյութ)

Հանս Վանակեն, 27 - Անդեր Էրերա, 15

B խումբ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Միլան» (Իտալիա)՝ 3։2 (տեսանյութ)

Ֆիկայո Տոմորի, 9, ինքնագոլ, Մոհամեդ Սալահ, 48, Ջորդան Հենդերսոն, 69 - Անտե Ռեբիչ, 42, Բրաիմ Դիաս, 44

Չիրացրած 11մ՝ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 14

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0։0

Հեռացում՝ Շանսել Մբեմբա («Պորտու»), 90+5

C խումբ

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)՝ 1։5 

Պաուլինյու, 33 - Սեբաստիեն Ալեր, 2, 9, 51, 63, Սթիվեն Բերգեյս, 39

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 1։2 (տեսանյութ)

Ֆրանսիսկո Մոնտերո, 90+4 - Ջուդ Բելինգեմ, 20, Էրլինգ Հոլանդ, 45+3

D խումբ

«Ինտեր» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0։1 (տեսանյութ)

Ռոդրիգո, 90

«Շերիֆ» (Մոլդովա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 2։0 (տեսանյութ)

Ադամա Տրաորե, 16, Մոմո Յանսանե, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ