Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում շարունակվում են խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպումները։
C խմբում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց թուրքական «Բեշիկթաշին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Գերմանական թիմի կազմում աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։
D խմբում մոլդովական «Շերիֆն» ընդունեց Դոնեցկի «Շատյորին» եւ հաղթական տարավ 2։0 հաշվով։ Ուկրաինական թիմի դարպասը գրավեցին Մալին ներկայացնող հարձակվող Ադամա Տրաորեն եւ գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն։
Չեմպիոնների լիգա, առաջին տուր
C խումբ
«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 1։2 (տեսանյութ)
Ֆրանսիսկո Մոնտերո, 90+4 - Ջուդ Բելինգեմ, 20, Էրլինգ Հոլանդ, 45+3
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)՝ 23։00 (Երեւանի ժամանակ)
D խումբ
«Շերիֆ» (Մոլդովա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 2։0 (տեսանյութ)
Ադամա Տրաորե, 16, Մոմո Յանսանե, 62
«Ինտեր» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 23։00
A խումբ
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 23։00
«Բրյուգե» (Բելգիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 23։00
B խումբ
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Միլան» (Իտալիա)՝ 23։00
«Աթլետիկո» (Իսպանիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 23։00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում