Միլանի «Ինտերն» ու թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը համաձայնության են հասել նոր պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է Goal.com-ը։ Պաշտոնական հայտարարությունը կլինի առաջիկա օրերին։
Ամռանը 24-ամյա ֆուտբոլիստներն առաջարկներ է ունեցել Մադրիդի «Աթլետիկոյից» եւ Լոնդոնի «Տոտենհեմից», սակայն որոշել է մնա Միլանում։
Ֆուտբոլիստի նոր պայմանագրում սահմանված չի լինի հրաժարագին։ Գործող պայմանագրում այն հավասար է 111 միլիոն եվրոյի։ Նրա տարեկան աշխատավարձը կլինի 6 միլիոն եվրո։ 4 տարվա պայմանագիր կնքելու համար Լաուտարո Մարտինեսը կստանա 1,5 միլիոն եվրո բոնուս։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում