19:18  ,  15 սեպտեմբերի, 2021

Մոուրինյո․ Ցանկանում եմ «Ռոմայի» հետ նվաճել Կոնֆերենցիաների լիգայի գավաթը

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ մտադիր է հռոմեական ակումբի հետ այս մրցաշրջանում նվաճել ՈւԵՖԱ-ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։

«Ես նվաճել եմ եվրագավաթ, որն այլեւս գոյություն չունի։ 1997 թվականին «Բարսելոնայյի» հետ դարձա Գավաթակիրների գավաթակիր, ես օգնական էի թիմում։

Հիմա ես ցանկանում եմ նվաճել Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, բայց մեր նպատակն է հաղթել երեք մրցաշարերում էլ, որոնց մասնակցում ենք։ Իհարկե, առաջնահերթությունը Իտալիայի առաջնությունն է, բայց ես ցանկանում եմ թիմում ստեղծել ճիշտ մտածելակերպ։ Իտալիայի գավաթի խաղարկությունն ու Կոնֆերենցիաների լիգան նույնպես կարեւոր են, ամեն հաջորդ հանդիպումը կարեւոր է։

Հիմա մենք հեռու ենք հաղթանակից Կոնֆերենցիաների լիգայում, բայց դա ինձ իսկապես հետաքրքիր է։ Առաջին քայլը կլինի հաղթանակը խմբում։ Ոչ մի արձակուրդ կամ հանգիստ չի լինի։ Բոլորը կլինեն Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղին։ Մենք թիմ են, կոլեկտիվ ենք, եւ եթե որեւէ ֆուտբոլիստ, որը խաղացել է «Սասուոլոյի» դեմ առաջնությունում, հայտնվի պահեստայինների նստարանին, նշանակում է, որ այդպես է պետք»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի «Ռոմա» - ԲԿՄԱ (Սոֆիա) հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում