16:21  ,  15 սեպտեմբերի, 2021

«Բավարիան» գոլ է խփում 78-րդ խաղում անընդմեջ

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Բարսելոնայի» նկատմամբ տարած 3։0 հաշվով հաղթանակի շնորհիվ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 78-րդ խաղում անընդմեջ գոլ է խփում, հաղորդում է Opta-ն։

Վերջին անգամ «Բավարիան» չի կարողացել գոլ խփել 2020թ․ փետրվարի 9-ին «ՌԲ Լայպցիգին» Գերմանիայի առաջնության խաղում (0։0)։

Այս ցուցանիշով աշխարհի ռեկորդը պատկանում է արգենտինական «Ռիվեր Փլեյթին», որը 1936-1939 թվականներին գոլ է խփել 96 խաղում անընդմեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում