12:17  ,  15 սեպտեմբերի, 2021

Ռոնալդու․ Այն արդյունքը չէ, որն ակնկալում էինք

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թվիթերյան գրառումով մեկնաբանել է Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյզից» կրած 1։2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի առաջին տուրում։

«Այն արդյունքը չէ, որն ակնկալում էինք։ Բայց հիմա որակով վերականգնվելու ժամանակն է։ Կկենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա»,- գրել է Ռոնալդուն։

«Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում սեպտեմբերի 29-ին կընդունի իսպանական «Վիլյառեալին»։

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում սեպտեմբերի 19-ին մանչեսթերյան թիմն արտագնա հանդիպում կանցկացնի «Վեստ Հեմի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում