22:39  ,  14 սեպտեմբերի, 2021

ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց, Ռոնալդուն՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Մեկնարկեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը։ Առաջին տուրում անգլիական «Մանչեսթեր Յոնայթեդը» հյուրընկալվեց շվեյցարական «Յանգ Բոյզին» եւ պարտվեց 1։2 հաշվով։

13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

35-րդ րոպեին մրցակցի ոտքի վրա կանգնելու համար կարմիր քարտ ստացավ մանչեսթերյան թիմի անգլիացի պաշտպան Աարոն Վան-Բիսական։

66-րդ րոպեին «Յանգ Բոյզը» կարողացավ իրացնել թվային առավելությունը՝ խփելով պատասխան գոլը։ Ավելացված ժամանակում դաշտի տերերը նաեւ երկրորդ անգամ գրավեցին իսպանացի Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը։

F խմբում ընդգրկված են նաեւ իսպանական «Վիլյառեալն» ու իտալական «Ատալանտան»։

G խմբում իսպանական «Սեւիլիան» ընդունեց ավստրիական «Զալցբուրգին»։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին՝ 1։1։

Խմբում են նաեւ ֆրանսիական «Լիլն» ու գերմանական «Վոլֆսբուրգը»։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

F խումբ

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 2։1 (տեսանյութ)

Մումի Նգամալյո, 66, Ջորդան Սիբաչու, 90+5 - Կրիշտիանու Ռոնալդու, 13

Հեռացում՝ Աարոն Վան-Բիսակա («Մանչեսթեր Յունայթեդ»), 35

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ)

G խումբ

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 1։1 (տեսանյութ)

Իվան Ռակիտիչ, 42, 11մ - Լուկա Սուչիչ, 21, 11մ

Չիրացրած 11մ՝ Քարիմ Ադեյեմի («Զալցբուրգ»), Լուկա Սուչիչ («Զալցբուրգ»), 37

Հեռացում՝ Յուսեֆ Էն-Նեսիրի («Սեւիլիա»), 50, երկրորդ դեղին քարտ

«Լիլ» (Ֆրանսիա) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)՝ 23։00

E խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 23։00

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 23։00

H խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 23։00

«Մալմյո» (Շվեդիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 23։00

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ