20:45  ,  14 սեպտեմբերի, 2021

Ռոնալդուն կրկնեց Կասիլյասի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

12 տարի անց «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած Կրիշտիանու Ռոնալդուն կրկնեց Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը Չեմպիոնների լիգայում անցկացրած հանդիպումների քանակով։

Ռոնալդուն 177-րդ հանդիպումն է անցկացնում Չեմպիոնների լիգայում՝ անգլիական թիմի մեկնարկային կազմում մասնակցելով շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում