20:22  ,  14 սեպտեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգա․ «Մաքաբի» - «Ալաշկերտ»՝ 4։1

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» պարտությունով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը Թել Ավիվում հյուրընկալվեց «Մաքաբիին» եւ պարտվեց 1։4 հաշվով։

Հաշիվը 13-րդ րոպեին խփեց իսրայելական թիմի խորվաթ հարձակվող Ստիպե Պերիցան, որը դարձավ այս մրցաշարի առաջին գոլի հեղինակը։ 4 րոպե անց «Ալաշկերտը» վերականգնեց հավասարությունը պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոյի գոլի շնորհիվ, սակայն հետագայում «Մաքաբին» եւս երեք գոլ խփեց եւ հաղթեց 4։1 հաշվով։

A խմբում ընդգրկված են նաեւ Ֆինլանդիայի ՀԻԿ-ն ու ավստրիական ԼԱՍԿ-ը, որոնք կխաղան սեպտեմբերի 16-ին։

Երկրորդ տուրում «Ալաշկերտը» սեպտեմբերի 30-ին կընդունի ՀԻԿ-ին։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, A խումբ, առաջին տուր

«Մաքաբի Թել Ավիվ» - «Ալաշկերտ»՝ 4։1

Ստիպե Պերիցա, 13, Գավրիել Կանիխովսկի, 32, Դան Բիտոն, 45+3, 11մ, Մատան Հոզեց, 72  - Ժոզե Էմբալո, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում