Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» պարտությունով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը Թել Ավիվում հյուրընկալվեց «Մաքաբիին» եւ պարտվեց 1։4 հաշվով։
Հաշիվը 13-րդ րոպեին խփեց իսրայելական թիմի խորվաթ հարձակվող Ստիպե Պերիցան, որը դարձավ այս մրցաշարի առաջին գոլի հեղինակը։ 4 րոպե անց «Ալաշկերտը» վերականգնեց հավասարությունը պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոյի գոլի շնորհիվ, սակայն հետագայում «Մաքաբին» եւս երեք գոլ խփեց եւ հաղթեց 4։1 հաշվով։
A խմբում ընդգրկված են նաեւ Ֆինլանդիայի ՀԻԿ-ն ու ավստրիական ԼԱՍԿ-ը, որոնք կխաղան սեպտեմբերի 16-ին։
Երկրորդ տուրում «Ալաշկերտը» սեպտեմբերի 30-ին կընդունի ՀԻԿ-ին։
Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, A խումբ, առաջին տուր
«Մաքաբի Թել Ավիվ» - «Ալաշկերտ»՝ 4։1
Ստիպե Պերիցա, 13, Գավրիել Կանիխովսկի, 32, Դան Բիտոն, 45+3, 11մ, Մատան Հոզեց, 72 - Ժոզե Էմբալո, 17
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում