18:09  ,  14 սեպտեմբերի, 2021

Իբրահիմովիչը վնասվածք է ստացել եւ չի խաղա «Լիվերպուլի» դեմ

Իտալական «Միլանի» 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ոտնաթաթի վնասվածք է ստացել եւ չի մասնակցի անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպմանը, հաղորդում է Sky Sport Italia-ն։

Իբրահիմովիչը ծնկահոդի վնասվածքի պատճառով բաց էր թողել չորս ամիս եւ վերադարձել էր խաղադաշտ «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության նախորդ տուրի խաղում (2։0)՝ դառնալով գոլի հեղինակ։

«Լիվերպուլ» - «Միլան» հանդիպում Անգլիայում տեղի կունենա սեպտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում