14:21  ,  14 սեպտեմբերի, 2021

Օլ․ չեմպիոն Լասիցկինեն պարզաբանել է, թե ինչու է բաց թողել Պուտինի հետ հանդիպումը

Ձողացատկի կանանց օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Մարիա Լասիցկինեն բացատրել է, թե ինչու Տոկիոյի Օլիմպիական խաղերի ռուսաստանցի մեդալակիրների հետ չի մասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Վերջին վեց տարում տարբեր պատճառներով բազմաթիվ մրցաշարար եմ բաց թողել եւ Տոկիոյից հետո ցանկանում էի հանդես գալ մինչեւ մրցաշրջանի ավարտը։

Կրեմլում հանդիպմանը մասնակցելու համար ստիպված կլինեի բաց թողնել սեպտեմբերի բոլոր մրցաշարերը, այդ թվում Ադամանդե լիգայի եզրափակիչը Ցյուրիխում։ Այդ մրցումները նաեւ հաջորդ տարվա աշխարհի ու Եվրոպայի առաջնության կարեւոր նախապատրաստական փուլ են։

Բոլորն ամեն ինչ հասկանում են, եւ մենք հանգիստ մեկնեցինք մեր արտերկրյա ճանապարհորդությանը՝ հինգ անընդմեջ մրցաշարերի»,- Լասիցկինեի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

28-ամյա մարզուհին պատմության մեջ միակ բարձրացատկորդն է (կին, տղամարդ), որը երեք անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը (2015, 2017, 2019 թվականներին)։ Լասիցկինեի հայրը ռուս է, մայրը հայ է։ Նրա մարզիչը 10 տարեկանից Գենադի Գաբրիելյանն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում