11:12  ,  14 սեպտեմբերի, 2021

ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակն առաջին տուրում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը ներկայացրել է կազմը, որը պատրաստվում է շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպմանը։

Ուրուգվյացի հարձակվող Էդինսոն Կավանին վնասվածքի պատճառով բաց կթողնի խաղը։ Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի հետ մեկնել է Շվեյցարիա։

Դարպասապահներ․ Դե Խեա, Հիթոն, Կովար։

Պաշտպաններ․ Բայի, Դալոտ, Լինդելյոֆ, Մագուայր, Շոու, Վարան, Վան-Բիսակա։

Կիսապաշտպաններ․ Բրունու Ֆերնանդեշ, Ֆրեդ, Լինգարդ, Մատա, Մատիչ, Պոգբա, Սանչո, Վան դե Բեկ։

Հարձակվողներ․ Էլանգա, Գրինվուդ, Մարտիալ, Ռոնալդու։

«Յանգ Բոյզ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս