00:50  ,  14 սեպտեմբերի, 2021

«Էվերտոնը» հաղթեց եւ հավասարվեց առաջատարներին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Էվերտոնը» Լիվերպուլում ընդունեց «Բարնլիին»։ Իսպանացի Ռաֆայել Բենիտեսի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

«Էվերտոնի» կազմում աչքի ընկան անգլիացի պաշտպան Մայքլ Քինը, անգլիացի կիսապաշտպաններ Էնդրոս Թաունսենդն ու Դեմարայ Գրեյը։

«Էվերտոնը» 10 միավորով հավասարվեց առաջատարներ «Մանչեսթեր Յունայթեդին», «Չելսիին» եւ «Լիվերպուլին»։ «Բարնլին» 18-րդն է՝ 1 միավոր։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Էվերտոն» - «Բարնլի»՝ 3։1 (տեսանյութ)

Մայքլ Քին, 60, Էնդրոս Թաունսենդ, 65, Դեմարայ Գրեյ, 66 - Բեն Մի, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում