21:50  ,  13 սեպտեմբերի, 2021

«Փյունիկը» հաղթեց «Ուրարտուին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Ուրարտուն» ընդունեց «Փյունիկին»։ Առաջին խորհրդանշական հարվածը գնդակին կատարեց բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, գյումրեցի Հովհաննես Բաչկովը։

«Փյունիկն» առավելության հասավ 2։0 հաշվով։ Առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը։ Հյուրերի առավելությունը կրկնապատկեց պորտուգալացի պաշտպան Հյուգո Ֆիրմինոն։

«Փյունիկը» 10 միավորով չորրորդն է։ «Ուրարտուն» 5 խաղ է անցկացրել եւ 5-րդն է՝ 9 միավոր։

Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Ուրարտու» - «Փյունիկ»՝ 0։2

Էրիկ Վարդանյան, 42, Հյուգո Ֆիրմինո, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում