20:39  ,  13 սեպտեմբերի, 2021

«Ալաշկերտի» նախախաղային մարզումն ու ասուլիսը Թել Ավիվում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Թել Ավիվի «Բլումֆիլդ» ստադիոնում անցկացրել է նախախաղային մարզումը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրից առաջ։ Մրցակիցը Թել Ավիվի «Մաքաբին» է։

«Ալաշկերտի» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը եւ խաղացող Բրանկո Միհայլովիչը նախախաղային ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում