18:20  ,  13 սեպտեմբերի, 2021

«Սեւանը» խնդիրներ չունեցավ ԲԿՄԱ-ի հետ խաղում

Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում հանդիպեցին նորեկներ «Սեւանն» ու ԲԿՄԱ-ն։ Դաշտի տերերը հաղթեցին 2։0 հաշվով։

12-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն, 68-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց բրազիլացի հարձակվող Կլաուդիրը։

«Սեւանը» 13 միավորով երրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Արարատից»։ ԲԿՄԱ-ն 6-րդ պարտությունը կրեց եւ առանց միավորի վերջին տեղում է։

Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Սեւան» - ԲԿՄԱ՝ 2։0

Անդրե Մենսալաո, 12, Կլաուդիր, 68, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով