10:03  ,  13 սեպտեմբերի, 2021

Մեդվեդեւը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթած երրորդ ռուսաստանցին է

Դանիիլ Մեդվեդեւը դարձավ երրորդ ռուսաստանցին, որին հաջողվեց նվաճել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի տիտղոս տղամարդկանց մենախաղում։

ԱՄՆ-ի բաց առաջնութան եզրափակիչում նա 6։4, 6։4, 6։4 հաշվով պարտության է մատնել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։

Ռուսաստանցիներից նախկինում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթել են Եվգենի Կաֆելնիկովը (Roland Garros-1996, Australian Open-1999) եւ Մարատ Սաֆինը (US Open-2000, Australian Open-2005)։

Մադվեդեւը 13-րդ տիտղոսը նվաճեց ATP շարքի մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ