21:40  ,  12 սեպտեմբերի, 2021

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» կընդունի «Սասուոլոյին»։ Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա»․ Ռուի Պատրիսիու, Կարսդորպ, Մանչինի, Իբանյես, Վինյա, Կրիստանտե, Վերետու, Ձանյոլո, Պելեգրինի, Մխիթարյան, Աբրահամ։

«Ռոմա» - «Սասուոլո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Մոուրինյոն 1000-րդ հանդիպումը կանցկացնի մարզչական կարիերայում (637 հաղթանակ, 204 ոչ ոքի, 158 պարտություն)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով