21:27  ,  12 սեպտեմբերի, 2021

«Լիվերպուլի» հաղթանակն ու Սալահի 100-րդ գոլը Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց 3։0 հաշվով։

20-րդ րոպեին աչքի ընկավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը 100-րդ գոլը խփեց Պրեմիեր լիգայում։ Նա «Չելսիում» անցկացրած 13 խաղում խփել է 2 գոլ, իսկ «Լիվերպուլում» անցկացրեց 149-րդ խաղը Անգլիայի առաջնությունում եւ խփեց 98-րդ գոլը։

Հյուրերի երկրորդ գոլը 50-րդ րոպեին խփեց բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն։ Ավելացված ժամանակում մրցակցի դարպասը գրավեց նաեւ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

«Լիվերպուլը» 10 միավորով հավասարվեց առաջատարներ «Մանչեսթեր Յունայթեդին» ու «Չելսիին» եւ երրորդն է։ «Լիդս Յունայթեդը» 17-րդն է՝ 2 միավոր։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Լիդս Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 0։3 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 20, Ֆաբինյո, 50, Սադիո Մանե, 90+2

Հեռացում՝ Պասկալ Ստրյոյկ («Լիդս Յունայթեդ»), 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս