18:05  ,  12 սեպտեմբերի, 2021

«Աթլետիկոյի» կամային հաղթանակը Բարսելոնայում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» Բարսելոնայում մրցեց «Էսպանյոլի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը կամային հաղթանակի հասավ 2։1 հաշվով։

«Էսպանյոլից» 40-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ռաուլ դե Թոմասը։

Մադրիդյան թիմի պատասխան գոլը 79-րդ րոպեին խփեց բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն։ Հյուրերի հաղթական գոլը ավելացված 9-րդ րոպեին խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Թոմա Լեմարը։

«Աթլետիկոն» 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է «Աթլետիկից» (Բիլբաո)։ «Էսպանյոլը» 16-րդն է՝ 2 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Էսպանյոլ» - «Աթլետիկո»՝ 1։2 (տեսանյութ)

Ռաուլ դե Թոմաս, 40 - Յանիկ Կարասկո, 79, Թոմա Լեմար, 90+9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս