Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում «Վանը» Չարենցավանում ընդունեց Երեւանի «Արարատ-Արմենիային» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։
34-րդ րոպեին աչքի ընկավ դաշտի տերերի բրազիլացի կիսապաշտպան Լուիս Մենեզեսը։
Ավելացված առաջին րոպեին «Արարատ-Արմենիայի» գոլը խփեց կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը։ Ավելացված չորրորդ րոպեին հյուրերի հաղթական գոլը խփեց հարձակվող Մաիլսոն Լիման։
«Արարատ-Արմենիան» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Արարատից»։ «Վանը» 6-րդն է՝ 7 միավոր:
Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր
«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 1։2
Լուիս Մենեզես, 34 - Արտյոմ Ավանեսյան, 90+1, Մաիլսոն Լիմա, 90+4
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում