17:59  ,  12 սեպտեմբերի, 2021

«Արարատ-Արմենիան» ավելացված ժամանակում խփեց 2 գոլ եւ հասավ կամային հաղթանակի

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում «Վանը» Չարենցավանում ընդունեց Երեւանի «Արարատ-Արմենիային» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։

34-րդ րոպեին աչքի ընկավ դաշտի տերերի բրազիլացի կիսապաշտպան Լուիս Մենեզեսը։

Ավելացված առաջին րոպեին «Արարատ-Արմենիայի» գոլը խփեց կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը։ Ավելացված չորրորդ րոպեին հյուրերի հաղթական գոլը խփեց հարձակվող Մաիլսոն Լիման։

«Արարատ-Արմենիան» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Արարատից»։ «Վանը» 6-րդն է՝ 7 միավոր:

Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 1։2

Լուիս Մենեզես, 34 - Արտյոմ Ավանեսյան, 90+1, Մաիլսոն Լիմա, 90+4

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով