16:28  ,  12 սեպտեմբերի, 2021

«Ինտերը» բաց թողեց հաղթանակը եւ երկրորդն է (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Սամպդորիային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

Միլանյան ակումբից աչքի ընկան իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն եւ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերը» 7 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր հետ է 3 հաղթանակ տարած «Նապոլիից»։ «Սամպդորիան» 12-րդն է՝ 2 միավոր։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Սամպդորիա» - «Ինտեր»՝ 2։2 (տեսանյութ)

Մայա Յոսիդա, 33, Տոմազո Աուջելո, 47 - Ֆեդերիկո Դիմարկո, 18, Լաուտարո Մարտինես, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English