10:33  ,  12 սեպտեմբերի, 2021

Բելֆորտն առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Հոլիֆիլդին

Ֆլորիդայի Հոլիվուդ քաղաքում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Triller Fight Club երեկոյի ընթացքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 58-ամյա լեգենդար ամերիկացի Էվանդեր Հոլիֆիլդը պարտվել է UFC-ի նախկին չեմպիոն Վիտոր Բելֆորտից, որը հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին։

Մենամարտը մեկնաբանել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Էվանդեր Հոլիֆիլդի անձնական քաշը 102,2 կգ է, Վիտոր Բելֆորտինը՝ 93,5 կգ։

Այդ մենամարտում Էվանդեր Հոլիֆիլդը փոխարինել էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Հոյային, որի մոտ օրեր առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել: 48-ամյա Դե Լա Հոյան նախորդ մենամարտն անցկացրել է 2018-ին։

Հիշեցնենք, որ վերջերս Էվանդեր Հոլիֆիլդը հայտարարել էր, որ ևս մեկ մենամարտ կանցկացնի սպորտին հրաժեշտ տալուց առաջ: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2011 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English