10:18  ,  12 սեպտեմբերի, 2021

18-ամյա Էմմա Ռադուկանուն՝ US Open-ի չեմպիոն (ֆոտո)

18-ամյա Էմմա Ռադուկանուն նվաճել է Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում Ռադուկանուն մրցել է 19-ամյա կանադացի Լեյլա Ֆերնանդեսի հետ եւ առավելության է հասել 6։4, 6։3 հաշվով։ Մրցապայքարը տեւել է 1 ժամ եւ 51 րոպե։

Ռադուկանուն նվաճեց առաջին տիտղոսը կարիերայում։ Նա այս տարվա հունիսի 7-ին էր անցկացրել առաջին հանդիպումը WTA-ի մրցաշարերի հիմնական փուլում։ Այս մրցաշարում պայքարը սկսել էր որակավորման փուլից։ Ֆերնանդեսը 2020 թվականի US Open-ում հասել էր երկրորդ շրջան։

Սա «Մեծ սաղավարտի» մրցաշարերում առաջին եզրափակիչն էր 1999 թվականից հետո մինչեւ 20 տարեկանների մասնակցությամբ։ 1999թ․ US Open-ի եզրափակիչում 17-ամյա ամերիկացի Սերենա Ուիլյամսը հաղթել էր 18-ամյա շվեյցարացի Մարտինա Հինգիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English