22:23  ,  11 սեպտեմբերի, 2021

«Բավարիան» պարտության մատնեց «ՌԲ Լայպցիգին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» գերմանացի մարզիչ Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ արտագնա հանդիպում անցկացրեց «ՌԲ Լայպցիգի» հետ եւ առավելության հասավ 4։1 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն եւ կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։

«Բավարիան» 10 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր հետ է առաջատար «Վոլֆսբուրգից», որը չորս հաղթանակ է տարել։ «ՌԲ Լայպցիգն» ունի 3 միավոր եւ 10-րդն է։

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Բավարիա»՝ 1։4 (տեսանյութ)

Կոնրադ Լայմեր, 58 - Ռոբերտ Լեւանդովսկի, 12, 11մ, Ջամալ Մուսիալա, 47, Լերոյ Սանե, 54, Էրիկ Շուպո-Մոտինգ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում