21:56  ,  11 սեպտեմբերի, 2021

«Նապոլիի» կամային հաղթանակը «Յուվենտուսի» նկատմամբ (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Նապոլին» հյուրընկալեց Թուրինի «Յուվենտուսին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 10-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։ Երկրորդ խաղակեսում «Նապոլիից» աչքի ընկան իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոն եւ սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին։

«Նապոլին» երեք հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսն» ունի 1 միավոր եւ 16-րդն է։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Նապոլի» - «Յուվենտուս»՝ 2։1 (տեսանյութ)

Մատեո Պոլիտանո, 57, Կալիդու Կուլիբալի, 85 - Ալվարո Մորատա, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով