20:52  ,  11 սեպտեմբերի, 2021

ՊՍԺ-ի վստահ հաղթանակը՝ 4։0 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում մրցեց «Կլերմոնի» հետ եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան, աչքի ընկան նաեւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն եւ սենեգալցի կիսապաշտպան Իդրիսա Գայեն։

Փարիզյան թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հավաքականների խաղերից հետո հանգստանալու հնարավորություն էր տվել հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսիին, բրազիլացի Նեյմարին, արգենտինացի կիսապաշտպաններ Անխել Դի Մարիային եւ Լեանդրո Պարեդեսին։ Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն ու իտալացի հարձակվող Մարկո Վերատին վնասվածքներ ունեն։

ՊՍԺ-ն 15 միավորով առաջատարն է, «Կլերմոնն» ունի 8 միավոր եւ երրորդն է։

Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր

ՊՍԺ - «Կլերմոն»՝ 4։0 (տեսանյութ)

Անդեր Էրերա, 20, 31, Կիլիան Մբապե, 55, Իդրիսա Գայե, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով