Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն «Նոան» հյուրընկալվեց ուժեղագույնների խմբի նորեկ «Նորավանքին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։
15-րդ րոպեին հաշիվը բացեց «Նորավանքի» կիսապաշտպան Դավիթ Մինասյանը։ Ավելացված երրորդ րոպեին «Նոային» պարտությունից փրկեց ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը։
«Նորավանքը» 6 խաղից հետո 4 միավորով 7-րդն է։ «Նոան» 5 խաղից հետո ունի 4 միավոր եւ 8-րդն է։
Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր
«Նորավանք» - «Նոա»՝ 1։1
Դավիթ Մինասյան, 15 - Մաքսիմ Մայրովիչ, 90+3
«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 17։00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում