18:05  ,  11 սեպտեմբերի, 2021

«Նորավանքն» ու «Նոան» հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն «Նոան» հյուրընկալվեց ուժեղագույնների խմբի նորեկ «Նորավանքին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

15-րդ րոպեին հաշիվը բացեց «Նորավանքի» կիսապաշտպան Դավիթ Մինասյանը։ Ավելացված երրորդ րոպեին «Նոային» պարտությունից փրկեց ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը։

«Նորավանքը» 6 խաղից հետո 4 միավորով 7-րդն է։ «Նոան» 5 խաղից հետո ունի 4 միավոր եւ 8-րդն է։

Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Նորավանք» - «Նոա»՝ 1։1

Դավիթ Մինասյան, 15 - Մաքսիմ Մայրովիչ, 90+3

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 17։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով