17:27  ,  11 սեպտեմբերի, 2021

«Քրիսթալ Փելասը» խոշոր հաշվով հաղթեց 10 ֆուտբոլիստներով մնացած «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի մեկնարկային խաղում մրցեցին Լոնդոնը ներկայացնող 2 ակումբներ՝ «Քրիսթալ Փելասը» և «Տոտենհեմը»:

Խաղի առաջին կեսն անցավ  հիմնականում պասիվ պայքարում: Երկրորդ կեսի մեկնարկից 13 րոպե անց Նունու Էշպիրիտու Սանտուի գլխավորած թիմը մնաց 10 ֆուտբոլիստներով: 5 րոպեում 2 դեղին քարտ ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց անգլիացի կենտրոնական պաշտպան Ջաֆետ Տանգանգան:

Խաղի մնացած ժամանակահատվածում «Քրիսթալ Փելասը» կարողացավ օգտվել թվային առավելությունից: 76-րդ րոպեին «Քրիսթալ Փելասին» հաշվի մեջ առաջ մղեց կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Զահան՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը: 84-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Օդսոն Էդուարը: Ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Էդուարը դարձավ դուբլի հեղինակ: Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով:

«Տոտենհեմը» կորցրեց առաջին միավորները ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում: Անցկացրած 4 խաղից հետո «Տոտենհեմը» 9 միավորով առաջատարն է: «Քրիսթալ Փելասը»  5 միավորով 11-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Տոտենհեմ»՝ 3։0 (տեսանյութ)

Ուիլֆրիդ Զահա, 76, 11մ, Օդսոն Էդուար, 84, 90+3

Հեռացում՝ Ջաֆետ Տանգանգա («Տոտենհեմ»), 58, երկրորդ դեղին քարտ

«Արսենալ» - «Նորվիչ»՝ 18։00 (Երեւանի ժամանակ)

«Բրենթֆորդ» - «Բրայթոն»՝ 18։00

«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 18։00

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ»՝ 18։00

«Սաութհեմփթոն» - «Վեստ Հեմ»՝ 18։00

«Ուոթֆորդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 18։00

«Չելսի» - «Աստոն Վիլա»՝ 20։30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով