14:23  ,  11 սեպտեմբերի, 2021

Լեգենդար բրազիլացի Ռոմարիոն վիրահատվել է, բժիշկների հսկողության տակ է

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն, այժմ Բրազիլիայի դաշնային սենատոր (Սոցիալիստական կուսակցությունից) Ռոմարիոն Ռիո Դե Ժանեյրոյում ենթարկվել է անհետաձգելի վիրահատության։ Հեռացրել են 55-ամյա Ռոմարոյի լեղապարկը, հաղորդում է Goal.com-ը։

«Ռոմարիոն բժիշկների հսկողության տակ է եւ հիվանդանոցից դուրս կգրվի առաջիկա մի քանի օրում»,- նշվում է Բրազիլիայի Սոցիալիստական կուսակցության հաղորդագրությունում։

Ռոմարիոն Բրազիլիայի հավաքականում մասնակցել է 78 հանդիպման, խփել 63 գոլ, դարձել 1994թ․ աշխարհի չեմպիոն, 1989 եւ 1997 թվականների Ամերիկայի գավաթակիր։

Ակումբային կարիերայում ներկայացրել է բրազիլական «Վասկո դա Գաման» ու «Ֆլամենգոն», հոլանդական ՊՍՎ-ն, կատալոնական «Բարսելոնան», իսպանական «Վալենսիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English