13:20  ,  11 սեպտեմբերի, 2021

Էվանդեր Հոլիֆիլդը 9 կգ ծանր է առաջիկա մրցակից Վիտոր Բելֆորտից

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 58-ամյա լեգենդար ամերիկացի Էվանդեր Հոլիֆիլդը 9 կգ ծանր է առաջիկա մրցակից, UFC-ի նախկին չեմպիոն Վիտոր Բելֆորտից, հաղորդում է ESPN-ը։ Տեղի է ունեցել կշռման պաշտոնական արարողությունը։

Էվանդեր Հոլիֆիլդի անձնական քաշը 102,2 կգ է, Վիտոր Բելֆորտինը՝ 93,5 կգ։

8-ռաունդանոց մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Ֆլորիդայում։

Այդ մենամարտում Էվանդեր Հոլիֆիլդը փոխարինել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Հոյային, որի մոտ օրեր առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել: 48-ամյա Դե Լա Հոյան նախորդ մենամարտն անցկացրել է 2018-ին։

Հիշեցնենք, որ վերջերս Էվանդեր Հոլիֆիլդը հայտարարել էր, որ ևս մեկ մենամարտ կանցկացնի սպորտին հրաժեշտ տալուց առաջ: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2011 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English