13:10  ,  10 սեպտեմբերի, 2021

«Ալաշկերտի» բրազիլացի նորեկները

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտն» ունի երկու նորեկ Բրազիլիայից։

25-ամյա վինգեր Մաթեուս Ալեսանդրո Դոս Սանթոս Պերեյրան «Ֆլումինենսե» ակումբի սան է, 3 տարի հանդես է եկել Բրազիլիայի Ա Սերիան ներկայացնող թիմում։

Մաթեուսը խաղացել է նաև բրազիլական «Բոտաֆոգո», «Ֆորտալեզա» և «Ատիբայա» ակումբներում, հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։

29-ամյա  հարձակվող Նիքսոն Դարլանիո Ռեիս Կարդոսոն «Ֆլամենգոյի» սան է, 8 տարի հանդես է եկել Բրազիլիայի Ա Սերիան ներկայացնող ակումբում։  Բրազիլիայում Նիքսոնը ներկայացրել է նաև Ա Սերիայի «Ամերիկա Մինեյրո», «RB Brasil», ABC թիմերը, իսկ արտերկրում խաղացել է շվեդական «Կալմարում» և Մալթայի «Մոստայում»:

«Ալաշկերտը» պատրաստվում է ՈւԵՖԱ-ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։

Կոնֆերենցիաների լիգա, «Ալաշկերտի» խաղացանկը

Առաջին տուր

«Մաքաբի Թել Ավիվ» - «Ալաշկերտ» (սեպտեմբերի 14, Երեւանի ժամանակով 18։30-ին)

Երկրորդ տուր

«Ալաշկերտ» - ՀԻԿ (սեպտեմբերի 30, 20:45-ին)

Երրորդ տուր

«Ալաշկերտ» - ԼԱՍԿ (հոկտեմբերի 21, 20:45)

Չորրորդ տուր

ԼԱՍԿ - «Ալաշկերտ» (նոյեմբերի 4, 20:45)

5-րդ տուր

ՀԻԿ - «Ալաշկերտ» (նոյեմբերի 25, 23:00)

6-րդ տուր

«Ալաշկերտ» - «Մաքաբի Թել Ավիվ» (դեկտեմբերի 9, 20:45)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում