10:25  ,  10 սեպտեմբերի, 2021

US Open. 18-ամյա Ռադուկանուն եւ 19-ամյա Ֆերնանդեսը եզրափակիչում են (ֆոտո)

Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում հայտնի դարձան կանանց մենախաղի եզրափակիչի մասնակիցները։

18-ամյա բրիտանացի Էմմա Ռադուկանուն կիսաեզրափակիչում հեշտ հաղթանակ տարավ հույն Մարիա Սակարիի նկատմամբ։ 1 ժամ եւ 24 րոպե տեւած պայքարն ավարտվեց 6։1, 6։4 հաշվով։

Ռադուկանուի մրցակիցը եզրափակիչում կլինի Կանադայի ներկայացուցիչ, 19-ամյա Լեյլա Ֆերնանդեսը (73-րդ ռակետ), որը կիսաեզրափակիչում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ, 23-ամյա Արինա Սաբալենկայի (երկրորդ ռակետ) հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 7:6 (7։3), 4:6, 6:4։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 21 րոպե։

Նրանք «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչի ամենաերիտասարդ մասնակիցներն են 2004 թվականից հետո։ Այն ժամանակ ռուսաստանցի Մարիա Շարապովան Ուիմբլդոնի մրցաշարի հաղթոի կոչումը նվաճեց 17 տարեկանում։

Ռադուկանում ԱՄՆ-ի բաց առաջնության պատմության մեջ առաջին թենիսիստուհին է, որը եզրափակիչ է հասնում որակավորման փուլից։

1999 թվականից հետո սա «Մեծ սաղավարտի» մրցաշարի առաջին եզրափակիչն է, որում կխաղան մինչեւ 20 տարեկան թենիսիստուհիներ։ Այն ժամանակ 17-ամյա ամերիկացի Սերենա Ուիլյամսը եզրափակիչում պարտության մատնեց 18-ամյա շվեյցարացի Մարտինա Հինգիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English