10:02  ,  10 սեպտեմբերի, 2021

Մեսին գերազանցեց Պելեի ռեկորդը

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում (3։0) Բոլիվիային երեք գոլ խփելու շնորհիվ Արգենտինայի հավաքականի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսին գերազանցեց լեգենդար բրազիլացի Պելեի ռեկորդը հավարաամերիկյան հավաքականներում խփած գոլերի քանակով։

Մեսին գոլերի քանակը ազգային թիմում հասցրեց 79-ի։ Աշխարհի եռակի չեմպիոն Պելեն Բրազիլիայի հավաքականում խփել է 77 գոլ (91 խաղում)։

Մեսին 153-րդ հանդիպումն անկացրեց Արգենտինայի հավաքականում, որի կազմում կատարել է նաեւ 52 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում