19:03  ,  9 սեպտեմբերի, 2021

Champions Showdown․ Լեւոն Արոնյանը հաղթել է Հիկարու Նակամուրային

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած Champions Showdown Chess 9LX (Շախմատ-960, Ֆիշերի շախմատ) մրցաշարի մասնակիցների թվում է նաեւ ԱՄՆ տեղափոխված Լեւոն Արոնյանը։

Առաջին երեք տուրերում հայ գրոսմայստերը հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային, պարտվել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, ոչ ոքի խաղացել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ 1,5 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը 2,5 միավոր վաստակած Ֆաբիանո Կարուանան է։

Մնացած 6 տուրերում Արոնյանի մրցակիցները կլինեն ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովը, ամերիկացի Ուեսլի Սոն, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, ամերիկացիներ Սեմ Շանքլանդը եւ Լենիեր Դոմինգեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում