18:04  ,  9 սեպտեմբերի, 2021

ԱԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է  ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրած ըմբիշների ցուցակները։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով․ Արսեն Հարությունյան  (61 կգ), Վազգեն Թևանյան  (65 կգ), Արման Անդրեասյան  (70 կգ) և Արման Ավագյան  (79 կգ):

Էդուարդ Սահակյանի գլխավորած  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով․ Նորայր Հախոյան  (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան  (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Գեղամ Թորգոմյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) եւ Դավիթ Օվասապյան (130 կգ):

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 2-10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում