15:49  ,  9 սեպտեմբերի, 2021

Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց ՀԱՕԿ նախագահ (ֆոտո)

Երեւանի «Օլիմպավանում» մեկնարկել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովը: Նիստը վարում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Համաժողովին մասնակցում է 80 անդամներից 70-ը։

Օրակարգում էր նաեւ ՀԱՕԿ նախագահի ընտրությունը։

Միակ թեկնածուն գործող նախագահ Գագիկ Ծառուկյանն էր։ Նախագահի ընտրությունն անցկացվեգ դռնբաց։ Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց ՀԱՕԿ նախագահ։ Դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեղան։

Փոխնախագահներ ընտրվեցին Օգսեն Միրզոյանն ու Արմեն Գրիգորյանը։ Դերենիկ Գաբրիելյանն դադարեցրեց իր աշխատանքը ՀԱՕԿ փոխնախագահի պաշտոնում եւ ընտրվեց Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ: Հրաչյա Ռոստոմյանը կշարունակի աշխատանքը գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Գործկոմի անդամների թիվը 13-ից դարձավ 15։ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն առաջարկեց գործադիր մարմնի կազմում ընդգրկել նաեւ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, բայց առաջարկը չընդունվեց։ Գագիկ Ծառուկյանն արձագանքեց, որ գործկոմի անդամների թիվը չի կարող դարձնել 16։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English