12:08  ,  9 սեպտեմբերի, 2021

Մագնուս Կարլսենը ցույց է տվել, թե ինչն է օգնում պահպանել մտքի սրությունը (ֆոտո)

Շախմատի աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը Ինստագրամում լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանությունում նշելով, թե ինչն է օգնում իրեն պահպանել մտքի սրությունը։

«Ամենօրյա պրոցեդուրաներ։ Օգնում է պահպանել մտքի սրությունը»,- գրել է Կարլսենը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կարլսենը նվաճեց արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը՝ եզրափակիչում պարտության մատնելով ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում