10:02  ,  9 սեպտեմբերի, 2021

US Open․ Կիսաեզրափակիչի բոլոր զույգերը

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում հայտնի են կանանց եւ տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի բոլոր զույգերը։

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը քառորդ եզրափակիչում առավելության հասավ իտալացի Մատեո Բերետինիի նկատմամբ (5:7, 6:2, 6:2, 6:3) եւ 42-րդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչ (9 անգամ՝ Ավստրալիայում, 11 անգամ՝ Ֆրանսիայում, 10 անգամ՝ Ուիմբլդոնում, 12 անգամ՝ ԱՄՆ-ում)։

Եզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կմրցի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ, որը 7:6, 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել Հարավային Աֆրիկան ներկայացնող Լլոյդ Ջորջ Հարիսին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը եւ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը։

Կանանց կիսաեզրափակիչում կխաղան հույն Մարիա Սակարին ու բրիտանացի Էմմա Ռադուկանուն եւ Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբոլենկոն ու կանադացի Լեյլա Ֆերնանդեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում