20:02  ,  8 սեպտեմբերի, 2021

Հենրիխ Մխիթարյանը չի բացառել իր տեղափոխությունը Ռուսաստան

Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի բացառել, որ ապագայում կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում։

Ռուսական «Матч ТВ»-ի թղթակիցը 32–ամյա ֆուտբոլիստին հարցրել է, թե շրջանառվող լուրերի համաձայն՝ Մոսկվայի «Սպարտակը», ԲԿՄԱ-ն, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրված են նրա ծառայություններով եւ երբ սպասել հայ ֆուտբոլիստին Ռուսաստանում։

«Խոսակցություններ կան, դա գաղտնիք չէ։ Հիմա Ռուսաստանի առաջնությունում հայտնվել ես չեմ կարող, քանի որ ներկայացնում եմ «Ռոման», եւ ինձ լավ եմ զգում այնտեղ։ Ինչ կլինի հետագայում, ժամանակը ցույց կտա։ Երբեք մի ասա երբեք»,- ասել է Մխիթարյանը։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 4 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում