18:11  ,  8 սեպտեմբերի, 2021

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը մեկնում է Լիտվա

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը սեպտեմբերի 10-ից 12-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կմասնակցի միջազգային մրցաշարի, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը:

16-րդ անգամ անցկացվող ավանդական մրցաշարում այս տարի հանդես կգան 10 լրագրողական թիմեր Հայաստանից, Լատվիայից, Լեհաստանից, Մոլդովայից, Մարոկկոյից և Լիտվայից (5 թիմ)։ Մրցաշարը տեղի կունենա մեկ օրում և բոլոր թիմերը 12 րոպե տևողությամբ խաղերում կմրցեն իրար հետ:

Մրցաշարի կազմակերպիչն է Լիտվայի լրագրողների միությունը: Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի 11 խաղացողներով: 

Մրցաշարի ավարտին մասնակից թիմերը ներկա կլինեն սեպտեմբերի 12-ին Կաունասում մեկնարկող ֆուտզալի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

Հայաստանի թիմի մասնակցության գլխավոր հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն է։

Նախորդ անգամ Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը երկրորդ տեղն է գրավել այս մրցաշարում, իսկ դրանից առաջ 3 անգամ դարձել է բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս