14:42  ,  8 սեպտեմբերի, 2021

Երևանում հուշամրցաշար է անցկացվել Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Արամ Մկրտչյանի հիշատակին

Բասկետբոլի Հայաստանի A լիգայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 5-7-ը տեղի է ունեցել մրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Արամ Մկրտչյանի հիշատակին, hաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:

Մրցաշարի հաղթող է դարձել ԲԿՄԱ-ն, որն անցկացրած երեք հանդիպումներում տարել է 3 հաղթանակ։ Պարգևատրման արարողությունից հետո հաղթող թիմի անդամներն իրենց մրցանակը հանձնել են Արամ Մկրտչյանի ծնողներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում