12:54  ,  8 սեպտեմբերի, 2021

Կարեն Խաչանով. Ռուսաստանի հավաքականն ունի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու շանսեր

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի հաղթանակը (2:0) Մալթայի թիմի դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրի խաղում:

«Խաղը դուր եկավ ինձ: Կարծում եմ՝ այսպիսի խաղով կա աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու շանսեր: Արդյո՞ք սպասում էի, որ Մալթայի հավաքականը խնդիրներ կառաջացնի. ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, հաղթեցին 2:0 հաշվով:

Հոկտեմբերին կայանալիք խաղերից առաջ տագնապ չկա: Գլխավորն արդյունքն է: Ես ֆուտբոլային խաղի էի եկել վայելելու ու լավ երեկո անցկացնելու համար»,- Խաչանովի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրից հետո Ռուսաստանի հավաքականն ունի 13 միավոր և աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ գլխավորում է H խումբը: Խորվաթներն առաջինն են խփած և բաց թողած գոլերի ավելի լավ ցուցանիշի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում